Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

2019-ի տնտեսական տարին ինչ ազդեցություն կունենա 2020-ի վրա. որ ճյուղերից են սպասելիքները

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը 2019 թվականին առաջ է անցել Վրաստանից, իսկ այս տարի կանցնի նաև Ադրբեջանից։ Սա, իհարկե, հրաշալի է հնչում, սակայն փաստացի Հայաստանի քաղաքացու կենսամակարդակում գրանցված փոփոխությունների իմաստով ի՞նչ ունենք, որովհետև նախկինում էլ ՀՆԱ-ի աճ ունեցել ենք, բայց, ինչպես գիտեք, այն բարելավել է շատ փոքր հատվածի տնտեսական վիճակը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ ոչ թե առաջ է անցել, այլ անցնելու է, որովհետև դեռ տարեկան ցուցանիշների նույնիսկ օպերատիվ վիճակագրությունը չկա, բայց 2019-ի 11 ամիսների վիճակագրությունը թույլ է տալիս պնդել, որ մենք կունենանք էլ ավելի մեծ տնտեսական աճ, քան ԱՄՀ-ն կանխատեսում էր։ Այսինքն՝ 6 տոկոսի փոխարեն ներկա պահին ունենք 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այդ ֆոնի վրա, երբ մենք ուսումնասիրում ենք ԱՄՀ-ի կանխատեսումները, ապա Վրաստանի վիճակագրական տվյալներով՝ 4,8 տոկոս տնտեսական ակտիվություն է, ինչը համադրելի է ԱՄՀ-ի կողմից արձանագրված տվյալներին։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով 2020 թվականին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելացմանը, ապա այստեղ նույնպես բազում գործոններ կան, որոնց մասին պետք է խոսենք։ Բայց զուտ գնահատականի տեսանկյունից ակնկալվում է, որ մենք 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով շուրջ 40 ԱՄՆ դոլարով առաջ կլինենք, քան Ադրբեջանը։

Այժմ խոսենք որակական տեսանկյունից։ Սա ի՞նչ է տալիս նախ շարքային քաղաքացուն։ Այս հարցին պատասխանելուց առաջ մենք պետք է հասկանանք, որ ՀՆԱ-ն շատ վիճահարույց ցուցանիշ է։ Մենք ֆորմալ առումով հանրային հարստությունը կամ, այսպես ասած, ապագա սերունդներին թողած արժեքները կարող ենք թալանել, օրինակ՝ անտառները, հանքերը շահագործման տանք և ունենանք բավականաչափ մեծ ՀՆԱ, ու դրան զուգընթաց չունենալ սերունդների համար երկարաժամկետ հեռանկարներ թողնելու հնարավորությունը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում