Իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես է Իրանում վթարի ենթարկվել ուկրաինական Boeing 737-ը: Տեսանյութերը հրապարակել է ուկրաինական Obozrevatel-ը:
Օդանավի ընկնելու վայրից քիչ հեռու գտնվող շենքի տեսանկարահանող սարքի տեսանյութում երեւում է վառ լույս եւ այս ու այն կողմ թռչող բեկորներ: Մյուս տեսանյութում, որը նկարահանել է ականատեսը, հեռվում երեւում է օդում այրվող ինքնաթիռը, իսկ հետո հորիզոնում ավելի վառ լույս է երեւում, որն առաջանում է պայթյունից հետո: