Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փոթորիկ նահանջից առաջ

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո թվում էր, թե պատերազմն արդեն իսկ անխուսափելի է։ Եվ իսկապես, առաջին հայացքից ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ ԱՄՆ-ը ոչնչացրեց իրանցի ազդեցիկ գեներալին, Իրանն էլ որպես պատասխան հրթիռակոծեց Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները։ Այսքանից հետո ամենատրամաբանական բանը, որ կարելի էր սպասել, ԱՄՆ-ի կոշտ և անզիջում պատասխանն էր։ Չէ՞ որ Իրան ներխուժելու և իմամների ռեժիմն արմատախիլ անելու ավելի հարմար առիթ դժվար թե գտնվի։

Բայց ամեն ինչ իրականում այդքան էլ պարզ չէ։ Գործ ունենք բազմաշերտ մի գործընթացի հետ, որը դեռևս մասամբ է տեսանելի և կանխատեսելի։ Ի հակադրություն բոլոր այն պնդումների, իբրև թե Դոնալդ Թրամփը պարզունակ արկածախնդիր է, պետք է նշենք, որ ԱՄՆ-ի նախագահն իրականում բավականին բարդ խաղացող է և շատ լավ հասկանում է իրերի կարգն ու դասավորությունը։ Ասվածի համատեքստում արդեն իսկ հիմքեր կան պնդելու, որ ինչպես հիմա, այնպես էլ մոտ ապագայում Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը չափազանց փոքր է։ Կարելի է ասել, որ նույնիսկ բացառվում է և սա շատ հստակ երևաց նախագահ Թրամփի չորեքշաբթի առավոտվա հայտարարության մեջ։ Բոլորը սպասում էին, որ նախագահը պետք է երկնքից կրակներ իջեցներ և իր սովորության համաձայն հանդես գար նորանոր սպառնալիքներով ու վերահաս աղետների խոստումներով։ Բայց ի հակադրություն բոլոր սպասումների, հայտարարության մեխը խաղաղությունն էր և առճակատումից բանակցությունների անցնելու անհրաժեշտության արձանագրումը։ Մասնավորապես նախագահը արել է հետևյալ կարևոր շեշտադրումները․

1. Քանի դեռ ինքը նախագահ է Իրանը միջուկային զենք չի ունենալու

2․ ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

3․ Եկել է Իրանի հետ նոր միջուկային պայմանագիր կնքելու պահը

4․ ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի դեմ ռազմական ուժ օգտագործել և ճնշման լավագույն գործիքը տնտեսական պատժամիջոցներն են։

Այս շեշտադրումներից կարելի է հասկանալ, որ Վաշինգտոնն ի սկզբանե Իրանի դեմ պատերազմելու նպատակ չի ունեցել։ Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ Թրամփն իր հայտարարության մեջ առանձնահատուկ կերպով շեշտադրեց զոհերի բացակայության փաստը Միտքն այս, կարծես թե, երկակի իմաստ ունի։ Մի կողմից սա զուտ տեղեկատվական նշանակություն ունեցող արձանագրում է , իսկ մյուս կողմից էլ տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ը սպասել է նմանատիպ հարձակման և ի սկզբանե ակնկալել է, որ Իրանը խոհեմություն կդրսևորի և չի անցի կարմիր գիծը, որն է՝ մարդկային ուժի ոչնչացումը։ Հենց այս հանգամանքով է բացատրվում հրթիռակոծությունից անմիջապես հետո Թրամփի՝ առաջին հայացքից անլուրջ թվացող արձագանքը, իբրև թե ամեն ինչ կարգին է։ Եթե գործողությունը հենց այս հաշվարկով է կազմակերպվել, ապա իսկապես ամեն ինչ կարգին է, քանի որ Սոլեյմանին ոչնչացված է, Իրանը պատասխան հարված է հասցրել, զոհեր չկան, իսկ հարվածը զուտ խորհրդանշական բնույթ ունի, այժմ արդեն կարելի է բանակցել։ Եվ ամենակարևորը՝ բանակցել նոր միջուկային պայմանագրի շուրջ, քանի որ վերջին օրերի աղմուկ-աղաղակը, կարծես թե, վերջնականապես վիժեցնում է 2015 թ․-ի պայմանավորվածությունները։ Հնարավոր է տարօրինակ և նույնիսկ մի փոքր զավեշտալի թվա, բայց գեներալ Սոլեյմանիի սպանությունն էլ կարծես թե, հենց այդ նպատակն էր հետապնդում․ Իրանին բերել բանակցությունների դաշտ, իսկ Ռուսաստանին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային դրդել Իրանի հետ միջուկային նոր պայմանագրի շուրջ բանակցությունների։ Արդյունքում մեկ կրակոցով միանգամից մի քանի հարց է լուծվում․ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենավտանգավոր թշնամիներից մեկը՝ Ղասեմ Սոլեյմանին այլևս չկա, իսկ Իրանն էլ ստիպված է բանակցությունների գնալ Վաշինգտոնի հետ։

Ասվածի համատեքստում իհարկե տրամաբանական հարց է առաջանում․ Մի՞թե ԱՄՆ-ը ի սկզբանե չէր կարող բանակցությունների առիթ ստեղծել Իրանի հետ, արդյոք պարտադի՞ր էր ամբողջ աշխարհն իրար խառնել և կործանարար պատերազմի սպառնալիք սանձազերծել։ Իհարկե կարող էր, բայց մոտեցումն այդ այնքան արդյունավետ չէր լինի, որքան այս կառավարվող խառնաշփոթը։ ՍԽալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ բազմաքայլ այս մարտավարությունը մեկ անգամ չէ, որ կիրառվել է Թրամփի վարչակազմի կողմից։ Բավական է միայն հիշել Հյուսիսային Կորեայի շուրջ սանձազերծված աղմուկը, նախագահ Թրամփն ամեն օր սպառնում էր Կիմ Չեն Ընի ռեժիմին, բանավեճը քիչ էր մնում փոխակերպվեր փոխադարձ հայհայոնանքների և լուտանքների տեղատարափի։ Լարվածությունն հասել էր այն կետին, որ 2017-ի ապրիլին աշխարհը խոսում էր պատերազմի հավանականության մասին։ ԱՄՆ փոխնագահ Մայք Փենսը Ավստրալիայում գտնվելու ժամանակ նույնիսկ հայտարարեց, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզի է ուղարկում «Կարլ Վինսոն» ավիակիրը։ Իհարկե որոշ ժամանակ անց փոթորիկը խաղաղվեց, փոխադարձ վիրավորանքները փոխակերպվեցին հարգալից ժպիտների և կողմերը նստեցին բանակցությունների։

Տպավորությունն այնպիսին է, որ Իրանի պարագայում էլ կյանքի է կոչվում նույն մոտեցումը, որը կարելի է վերնագրել հետևյալ կերպ․ փոթորիկ նահանջից առաջ։ Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե որն է փոթորկի և նահանջի բուն նշանակությունը։ Առաջին հայացքից իրարամերժ թվացող այս եզրույթներն իրականում փոխլրացնող են, այսինքն՝ ԱՄՆ-ը մի կողմից քարոզչական տեսանկյունից հիմնավորում է միջազգային ոստիկանի իր կարգավիճակը և ցույց տալիս, որ կարող է յուրաքանչյուրին պատժել, իսկ մյուս կողմից էլ առաջնային պլան մղում այն հանգամանքը, որ կան խնդիրներ և այդ խնդիրների կարգավորման միակ ճանապարհը երկխոսությունն է։ Այսինքն սա ինչ-որ իմաստով նաև ամերիկյան «բարի» կամքի դրսևորում է, իբրև թե, Վաշինգտոնը, բացառելով ռազմական ողջ ներուժը կիրառելու հնարավորությունը, ողորմածություն է դրսևորում հակառակորդների նկատմամբ։

Ասվածից ենթադրվում է, որ Սոլեյմանիի սպանությունը հիմնականում քարոզչական նպատակ էր հետապնդում, որի միջոցով Վաշինգտոնը փրկում է իր դեմքը։ Այլ խոսքով, ԱՄՆ-ը Իրանին պատժելու ռեսուրսներ չունի, քանի որ դեռևս թարմ են Իրաքյան և Աֆղանական պատերազմների ձախողումները և ստիպված է իր «ոստիկանի» կարգավիճակն արդարացնել ցուցադրական սպանությամբ և միայն դրանից հետո նստել բանակցությունների։ Դեմքը փրկելու խնդիր ուներ նաև Իրանը։ Բնական է, որ Թեհրանը չէր կարող մարսել գեներալի չեզոքացումը և պետք է գոնե ինչ-որ ցուցադրական գործողությունների դիմեր։ Վաշինգտոնը փաստացի տվեց նրան այդ հնարավորությունը։ Արևելքի նուրբ դիվանագետները այնպիսի հաշվարկով վրեժը լուծեցին, որ դա մի կողմից չափազանց ազդեցիկ էր, իսկ մյուս կողմից էլ լայնամաշտաբ պատերազմ սկսելու համար աննշան։ Չէ՞ որ նախագահ Թրամփի ձևակերպմամբ ամեն ինչ կարգին է։

Ամփոփելով միտքը նշենք հետևյալը․ ԱՄՆ-ն ու Իրանը փաստացի արդեն իսկ փրկել են իրենց դեմքերը։ Եկել է բանակցելու վճռական պահը, իսկ մեծ փոթորկից հետո երկխոսելը շատ ավելի դյուրին է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում