Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամերիկա-իրանյան անակնկալ. Հայաստանը պետք է պատրաստվի

Ռեգիոնալ թեժ զարգացումները, որոնք կանխատեսվում էին հունվարի 3-ին Բաղդադում` իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, որ կատարվել էր ԱՄՆ անօդաչու սարքով՝ նախագահ Թրամփի անմիջական հրահանգով, կարծես թե առնվազն «հետաձգվում» են: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը անում են հայտարարություններ, որոնք թույլ են տալիս խոսելու իրավիճակի հանդարտեցման մասին՝ առաջին բռնկումներից, թեժ հռետորաբանությունից և ԱՄՆ-ի իրաքյան ռազմակայաններին հրթիռային հարվածներից հետո, որոնց հետևանքով, սակայն, չի եղել որևէ տուժող:

Արվող գրեթե վախճանաբանական կանխատեսումները, այդ թվում՝ Հայաստանում, չդարձան իրականություն, թեև թվում էր, որ բախումը արդեն անխուսափելի է: Այստեղ, սակայն, շատ կարևոր է այն, թե ինչպիսի խորությամբ են դիտարկվում ռեգիոնալ քաղաքականության ընթացքն ու շերտերը: Այդ պարագայում թերևս առավել տեսանելի կլիներ, որ խորքային առումով դրանցից չի բխում ամերիկա-իրանյան բախում, քանի որ մերձավորարևելյան ռեգիոնում տեղի ունեցողը գործնականում աշխարհակարգային վերափոխում է, ոչ թե երկկողմ դիմակայություն: Իսկ նոր աշխարհակարգում, ինչպես վկայեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, ԱՄՆ-ը Իրանը դիտարկում է գործընկեր, հետևաբար ամերիկա-իրանյան հարաբերությունը ռազմավարական հեռանկարում գնահատվում է «պոզիտիվ ստրատեգիայի» համատեքստում: Այլապես Իրանին շատ ավելի ուժգին և քայքայիչ հարվածներ հասցված կլինեին վաղուց՝ առիթներ շատ են եղել:

Այդ իրողությունը գնահատման տեսանկյունից շատ կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով Իրանի հետ սահմանակցությունն ու առանձնահատուկ հարաբերությունները, այդ թվում՝ ռեգիոնալ շահերի համատեքստում բնական դաշնակցության էական աստիճանը:

Այդպիսով, Բաղդադում տեղի ունեցողը Հայաստանում զգոնության, ուշադրության, սակայն ամենևին ոչ խուճապի, հուսահատության կամ, առավել ևս, վախի առիթ է, այլ սեփական դերի մասին առավել ինտենսիվ և խորությամբ մտորելու, այդ դերը տարբեր սցենարային շրջանակներով, այսպես ասած, կոնսպեկտավորելու անհրաժեշտություն:

Հայաստանը վտանգների և ռիսկերի դիմակայման մտածողության ռեժիմից պետք է անցնի հնարավորությունների գնահատման և օգտագործման շուրջ մտածողության ռեժիմի:  Որովհետև այդ ռեժիմը ինքնին ենթադրում է նաև ռիսկերի և վտանգների կառավարման ու չեզոքացման կարողություն, իսկ առաջինը հնարավորությունների օգտագործման կարողություն ինքնաբերաբար չի ենթադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում