Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Միայն թուրքն ու ՀՀ նախկին «վայ» իշխանությունն էին ուզում, որ Արցախն անկախ լինի. Բադասյանը քարոզարշավի կգնա միացման գաղափարով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան,  այս տարի սպասվող ամենակարևոր իրադարձությունը Արցախում նույն օրը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Դուք այն գործիչների ցանկում եք, որոնք հայտարարել են նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին։ Ձեր շփումները ի՞նչ են ցույց տալիս՝ կարո՞ղ ենք արդար ընտրություններ ակնկալել։

Ես առայժմ միայն մտադրության մասին եմ հայտնել, պաշտոնական առաջադրումը փետրվարին կլինի։ Մենք շրջում ենք բնակավայրերում, հանդիպում առանձին ազդեցիկ մարդկանց հետ, համայնքների ղեկավարների հետ ենք հանդիպում։ Ունենք տնտեսական և քաղաքական տարբեր ծրագրեր։ Ուզում ենք մարդկանց կարծիքն իմանալ Արցախի և Հայաստանի միացման ավարտի գործընթացի մասին, առաջ ենք քաշում մեկ պետության գաղափարը ու ուզում ենք տեսնել՝ արդյոք ունե՞նք կողմնակիցներ։ Կարծում ենք նաև, որ Արցախում հնարավոր չէ այս տնտեսական պլատֆորմով առաջ շարժվել, նոր արմատական մոտեցումներ են պետք, ի դեպ՝ Հայաստանում ևս։ Արցախի տնտեսական ինտեգրումը Հայաստանի հետ դեռ չի կատարվել։  Հայաստանը միանշանակ զարգացած է համեմատած Արցախի հետ՝ գյուղատնտեսության ոլորտում, ոռոգման, այգեգործության, անասնապահության համակարգերում։ Այսինքն՝ շատ խիստ հետընթաց կա, հետպատերազմյան շրջանում առաջընթաց չի եղել։ Կատարվել է հողի միակողմանի օգտագործում, էրոզիայի են ենթարկվել հողամասերը։ Հիմա մենք տնտեսական լուրջ ծրագրի վրա ենք աշխատում ժողովրդի հետ, հավաքագրում ենք առկա իրավիճակը ու շուտով կներկայացնենք մեր առաջարկությունները տնտեսական հարցերի վերաբերյալ։ Մեր կուսակցության, մեր թիմի անդամները միանշանակ տեղում, այս հողի վրա ապրող մարդիկ են, ու ավելի լավ գիտենք, թե մեր ժողովրդի դարդուցավը որն է։ Առաջարկելու ենք այդ դարդուցավի դարմանը, ու հուսով եմ, որ մեր ժողովուրդը կգնահատի ու կաջակցի մեզ։ Ամենակարևորն այն է, որ մենք Արցախի հայաստանյան հատվածի համար ծրագիր ունենք՝ շփման գծի մեր հատվածում պաշտպանությունն ամրապնդելու համար։ Դա նույնպես առաջիկայում  կասենք, այժմ քննարկում ենք այդ հարցերը։ Հակիրճ, վերջնական ծրագիրը նշված հարցերի վերաբերյալ քարոզարշավի ընթացքում կներկայացնենք ժողովրդի դատին։

– Դուք թեկնածուներից միակն եք, որ առաջարկում եք Արցախի վերամիավորման գաղափարը։ Հետաքրքիր է՝ դա ինչպե՞ս կընկալի հանրությունը, արդյոք այս տարիների ընթացքում չի՞ ամրապնդվել անկախության գաղափարը։

– Ցավոք սրտի, անկախացման գաղափարն այնքան ճշմարտանման են հաղորդում մարդիկ, որ ժողովրդի մի մասի կողմից դա ճիշտ քայլ է  ընկալվում։ Տասնամյակների ընթացքում այդպես է մատուցվել, և մի ամբողջ սերունդ է դաստիարակվել այդ անկախացման ժամանակաշրջանում։ Բայց երբ մարդկանց բացատրում ես, որ չկա միջազգային որևէ խոչընդոտ միացյալ երկիր ստեղծելու համար, չկա  որևէ արգելանք՝ բացի մեր թշնամիներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, դեմ չեն դրան։ Դրան դեմ են թուրքերը, ազերիները, մեր երկրի նախկին «վայ» ղեկավարներն ու Արցախի ներկայիս ղեկավարության մի մասը։ Մի մասը դիտավորյալ է դեմ, որովհետև իրենց համար ստեղծել են փափուկ պաշտոններ, ծառայողական մեքենաներ, նախարարական, պատգամավորական մանդատներ ու պորտֆելներ, չեն ուզում հրաժարվել այդ փափուկ կյանքից, ցոփուշվայտ ծախսերից։ Իսկ ոմանք էլ ավելի ազնիվ մարդիկ են, կարծում են, թե դա է ճշմարտությունը, որովհետև իրենց ճշմարտանման է ներկայացվել։ Մենք ժողովրդին ուզում ենք տեղյակ պահել, որ դա սխալ մոտեցում է, համաշխարհային մարդկության պատմությունը իր բոլոր օրինակներով ցույց է տալիս, որ միշտ էլ միասնությունն է ուժը, իսկ մեր «վայ» քաղաքական գործիչներն ամեն կերպ ջանում են ասել, որ՝ ո՛չ, մասնատվածությունն է իրական ուժը։ Հայ ժողովրդի պատմության մեջ եղել է  նույնիսկ մինչև 12 թագավոր, և ի՞նչ է  եղել Հայաստանի վիճակը, անմիջապես բոլոր թագավորություններն օտարները զավթել են ու իշխանազրկել Հայաստանը։ Երբ եղել է  երկու թագավորություն՝ առանձին-առանձին, երկուսն էլ ոչնչացվել են։ Հիմա միայն թուրքն է ուզում, որ Արցախը անկախ  լինի ու, այսպես կոչված, ազգությամբ հայ մարդիկ, որոնք ղեկավարել են Հայաստանն ու նրանց վարչախումբը, որ այսօր դեռ ղեկավարում են Արցախում ու փորձում վերարտադրվել։ Նրանք ոչ միայն ուզում են պահել այդ պորտֆելներն ու մանդատները, այլ նաև պահպանել իրենց բիզնեսի ազդեցության ոլորտները՝ կապված հանքարդյունաբերության, հողային ռեսուրսների հետ, ջրային, անտառային ռեսուրսների անձնական շահագործման հետ։ Այդ մարդիկ փորձում են վերարտադրվել ժողովրդին խաբելու հաշվին։

– Վիտալի Բալասանյանը ևս անկախացման գաղափարն է առաջ քաշում ու Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ մոտեցումը կործանարար համարում։ Կարծում եք՝ նա Արցախի զինվորական շրջանակներում աջակցություն չի՞ ստանա։

– Համոզված եմ, որ դա ոչ մի նշանակություն չի ունենա։ Փառք Աստծու՝ մենք կանք ու նրա համար ենք, որ մեր ժողովրդին ճշմարտությունն ասենք։ Չպետք է  թույլ տանք, որ բախտախնդիր, եսակենտրոն մարդիկ առաջ տանեն ոչ ազգանպաստ գաղափարներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում