Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Թել-Ավիվի Գրան Պրիին:
Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում կայանալիք մրցաշարը, որը վարկանիշային միավորներ է տալիս Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար, կկայանա հունվարի 23-25-ը:
Ֆերդինանտ Կարապետյանը հանդես կգա 73 կգ քաշում, որտեղ կպայքարեն 62 մարզիկ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և կհրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Այս պահի դրությամբ Ֆերդինանտ Կարապետյանը վարկանիշային աղյուսակում 32-րդն է: