Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռոման Բերեզովսկու բացառիկ որոշումը. Տուն վերադառնալու բանաձևը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոման Բերեզովսկին, նշանակվեց Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:

Բերեզովսկին որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015-ին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինամոյում», Սոչիում և Հայաստանի հավաքականում: Ռոման Բերեզովսկուց բացի՝ «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: «Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը, Հայկ Կիրակոսյանը և Չիրո Հոսեինի Վերդին: Ընթացիկ մրցաշրջանում Բերեզովսկին զբաղեցնում էր «Սոչիի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը: Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու հանդիպում՝ երկու դեպքերում էլ ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Ուֆայի» և «Ռուբինի» հետ:

Ինչևէ, վերադառնալով Հայաստան՝ Ռոման Բերեզովսկին կարևորագույն քայլ կատարեց թե՛ իր կարիերայի և թե՛ հայկական ֆուտբոլի համար: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց, շատերը Բերեզովսկուն տեսնում էին մեր գլխավոր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերում: Ռոման Բերեզովսկին երկրպագուների շրջանում ունի բանիմաց և բարձր ինտելեկտի տեր ֆուտբոլային ֆիգուրի համբավ: Բերեզովսկու կարիերայում «Փյունիկը» կարելի է համարել իրական տրամպլին:

Այսօր մենք ունենք բարձրակարգ մասնագետների մեծ կարիք: Տարիների ընթացքում մեր ազգային թիմը գլխավորել են բազմաթիվ հայաստանցի մասնագետներ, սակայն արդյունքները, մեղմ ասած, գոհացնող չեն եղել: Այս պահին վստահաբար կարող ենք ասել, որ Բերեզովսկին առաջիկա տարիներին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պոտենցիալ թեկնածու է:

«Ես շատ մեծ տպավորություններով եմ հեռանում «Սոչիից»: Սոչին ոչ միայն հիանալի քաղաք է, այլ նաև հիանալի ակումբ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ծանոթացա մեծ թվով մարդկանց հետ, որոնք իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են։ Այնտեղ ես թրծվեցի ու էլ ավելի գնահատեցի մարդկային հարաբերությունները: Հուսով եմ, որ ապագայում «Սոչին» կհասնի մեծ բարձունքների, իսկ դրա համար բոլոր նախադրյալները կան. առաջին հերթին թիմն ունի հիանալի ղեկավարություն, հրաշալի մարզադաշտ ու ֆանտաստիկ երկրպագուներ: Եթե ես հնարավորություն ստանամ ստանձնել հայկական թիմի մարզչի պաշտոնը, կարծես թե տուն կվերադառնամ: Ֆուտբոլային իմ կյանքը սկսվել է Հայաստանում, ու այդ կապը երբեք չի խզվել: Եթե դառնամ հայկական ակումբի գլխավոր մարզիչ, շատ կուրախանամ ու կնվիրվեմ իմ գործին ինչպես հարկն է: Չէ՞ որ այդ դեպքում ես ավելի կմոտենամ ազգային հավաքականին, ու չի բացառվում, որ նաև ֆուտբոլիստ նախապատրաստեմ մեր առաջին ու ամենակարևոր թիմի համար»,- 2019 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարել էր Բերեզովսկին:

Կարելի է ասել, որ այս հայտարարությամբ Բերեզովսկին բարձրաձայնել էր իր գլխավոր նպատակի մասին: Ինչ խոսք, Ռուսաստանում հեղինակություն վայելող մասնագետը կարող էր ավելի շահավետ պայմաններով աշխատել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում՝ որպես երկրորդ կամ դարպասապահների մարզիչ: Բայց Բերեզովսկին ընտրեց բոլորովին այլ ուղի:

Այս որոշումն իսկապես բացառիկ է: Մոտ 20 տարի խաղալով Հայաստանի ազգային թիմում՝ Բերեզովսկին 5 մատի պես գիտի այն ճանապարհը, որ անցել ենք: Բնական է, որ անցյալից փորձն աչքի տակ ունենալով՝ Բերեզովսկին ունի նաև իր տեսլականն ազգային թիմի հետ կապված:

Հարկ ենք համարում արժանին մատուցել «Փյունիկին», որ թիմի համար ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնը վստահեց հենց Բերեզովսկուն: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 15-րդ տուրից հետո «Փյունիկը» 20 միավորով միայն 7-րդ հորիզոնականում է գտնվում:

Հիշեցնենք, որ առաջնության նոր ձևաչափի համաձայն՝ երկու շրջանների ավարտից հետո լավագույն վեցյակում տեղ զբաղեցրած թիմերը պայքարելու են մրցանակային տեղերի համար: Այս պահին «Փյունիկը» 4 միավորով զիջում է 6-րդ տեղում գտնվող «Նոա»-ին: Բնական է, որ Բերեզովսկու գլխավոր խնդիրը «Փյունիկին» լավագույն 6 թիմերի շարքում տեղ ապահովելն է: Երկրորդ շրջանի ավարտին մնացել է ընդամենը երեք տուր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում