ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կոնգրեսը հունվարի 9-ին կքվեարկի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները Իրանի հետ պատերազմում սահմանափակելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Փելոսիի մամլո հաղորդագրությանը։
«Ներկայացուցիչների պալատը կուսումնասիրի ռազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևը, որպեսզի սահմանափակի նախագահի ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործողությունը ուղղված է ԱՄՆ բնակիչների անվտանգության պահպանությանը։