Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
ICAO-ում նաև հավելել են, որ կազմակերպության ղեկավարությունն «ընդգծում է այդ ողբերգության պատճառների վերաբերյալ ինչ-ինչ շահարկումներից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը մինչև հետաքննության ավարտը»: Բացի այդ, ICAO-ում նշել են, որ կապեր են պահպանում համապատասխան պետությունների հետ և անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն ցույց տալու նրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: