Միջազգային կոալիցիայի ավելի քան 60 զինվորական մեքենա է Իրաքից ժամանել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ղամիշլիի շրջանում գտնվող ռազմաբազա, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ սիրիական SANA պետական գործակալությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինվորականները լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու բազաները և ուղղություն են վերցրել դեպի Իրաք։
Աղբյուրի խոսքերով, բրոնետեխնիկա և նյութատեխնիկական միջոցներ տեղափոխող ավելի քան 60 մեքենա է ժամանել Ղամիշլիի ռազմական բազա։ Աղբյուրը նաև հավելել է, որ մի շարք զինվորական մեքենաներ ռազմաբազա են ժամանել Իրաքի հետ «սահմանային անօրինական անցումով»։