Նորվեգական Ստավանգեր քաղաքի օդանավակայանի ավտոկայանատեղիում մոտ 1,5-1,6 հազար մեքենաներ են վնասվել հրդեհից։ Վնասը հարյուր միլիոնավոր կրոն է գնահատվում, հաղորդել է NRK ռադիոընկերությունը։
Հրշեջներին հաջողվել է հսկողության տակ վերցնել կրակը միայն գիշերը։
Նշվում է, որ հրդեհի ժամանակ դեպքի վայրից ավելի քան հազար մարդ է տարհանվել, կայանատեղիի շենքի մի հատվածը փլուզվել է, և մոտ 200-300 մեքենա ամբողջությամբ են վնասվել։
«Վնասը հարյուր միլիոնավոր կրոն կարող է կազմել»,- նշել է նորվեգական Gjensidige ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Առնե Վոլը։