ԱՄՆ-ն ունի հզոր և արագ հրթիռներ, ինչպես նաև գերձայնային հրթիռների մշակման աշխատանքներ է տանում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ զինված ուժերն ավելի ուժեղ են, քան երբևէ եղել են։ Մեր հրթիռները մեծ են, հզոր, դիպուկ, մահացու և արագ։ Հիմա աշխատանքներ են տարվում գերձայնային բազմաթիվ հրթիռների մշակման վրա»,- ասել է նա չորեքշաբթի օրը Սպիտակ տանը։
Թրամփը միևնույն ժամանակ պարզաբանել է, որ այս զինատեսակների առկայությունը չի նշանակում, թե ԱՄՆ-ը ցանկություն ունի դրանք կիրառելու։
«Մենք չենք ցանկանում դրանք օգտագործել,- նշել է նախագահը։ -Ամերիկյան ռազմական և տնտեսական հզորությունը լավագույն զսպող գործոնն են»։