Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ առանձնանում են թագավորական ընտանիքից և մտադիր են աշխատել, որպեսզի ֆինանսապես անկախ լինեն, հաղորդում է BBC-ն:
Սասեքսի դուքսն ու դքսուհին նաև նշել են, որ ապրելու են երկու վայրում՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Նրանք շեշտել են, որ կշարունակեն կատարել իրենց պարտականությունները Թագուհու հանդեպ:
Զույգը կարծում է, որ այս որոշումը նրանց թույլ կտա իրենց որդուն դաստիարակել հետևելով թագավորական ընտանիքի ավանդույթներին, և միևնույն ժամանակ նրանց հնարավորություն կընձեռի «կենտրոնանալ իրենց կյանքի հաջորդ գլխի վրա», ներառյալ նոր բարեգործական կազմակերպության հիմնումը: