Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Էրդողան-Պուտին. մեծ առերեսում

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Ստամբուլում հարավային հոսք գազատարի բացման առիթով: Գազատարը, սակայն, երկու երկրների կամ, ավելի շուտ, երկու նախագահների քննարկումների օրակարգում զբաղեցնում է թերևս վերջին տեղը՝ իր հրատապությամբ, քանի որ կան շատ ավելի հրատապ հարցեր: Եվ բանն այստեղ ամենևին Լիբիայի հարցում տարաձայնությունը չէ, որ ունեն Մոսկվան ու Անկարան, որոնցից առաջինն աջակցում է լիբիական բանակի ապստամբ, գեներալ Խաֆթարին, իսկ Անկարան՝ Լիբիայի կառավարությանը: Պուտին-Էրդողան օրակարգում ներկայումս ամենահրատապը այլ գեներալի հարց է, կամ ավելի շուտ՝ գեներալի սպանության: Թուրքիայի ու ՌԴ առաջնորդների համար լիովին նոր իրավիճակ ու հարցեր է առաջացրել Իրանի էլիտար ստորաբաժանումների հրամանատար, այդ երկրում և ռեգիոնում ազդեցիկ գործիչ, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որն իրականացվել է ԱՄՆ նախագահ Թրամփի անմիջական հրահանգով և հանգեցրել ռեգիոնալ թե՛ ուժգին լարվածության և թե՛ նաև իրադարձությունների զարգացման անկասկած հիմնովին նոր մի մեկնակետի:

Դրանում, անշուշտ, Էրդողանն ու Պուտինը կանգնած են կարևոր որոշումների առաջ, քանի որ Իրանը, մի կողմից հայտնվելով ԱՄՆ հարվածի թիրախում, մյուս կողմից՝ այդ իրողությունների բերումով հայտնվել է ռեգիոնալ յուրօրինակ առաջատարի դիրքում, երբ մյուս խաղացողներին բավականին բարդ է գտնել «երրորդ ճանապարհ»: Եթե Իրանն ու Նահանգները չգնան ինքնաոչնչացնող տրամաբանությամբ դիմակայության, իսկ այդպիսի դիմակայության նրանք ամենայն հավանականության չեն գնում՝ դատելով տեղի ունեցողից և հայտարարությունների տողատակերից, ապա կարող են էապես նեղանալ Թուրքիայի և Ռուսաստանի ռեգիոնալ դիրքերը, քանի որ Թեհրանը կարող է այսպես ասած՝ «վրեժի իմիտացիայի» շնորհիվ բավականին երկար պահել ռեգիոնալ «առաջին ջութակի» կարգավիճակը: Եթե ԱՄՆ որոշի, այսպես ասած, աջակցել այդ խաղին և օգնել Իրանին այդ հարցում, իսկ ամերիկացիները դրանով կարող են լուծել բավականին շատ ու բազմազան խնդիրներ ռեգիոնալ քաղաքականության կառավարման առումով, ապա Անկարայի ու Մոսկվայի մանևրի դաշտն էլ ավելի է սահմանափակվելու և, ի վերջո, կարող է տեղ մնալ նրանցից միայն մեկի համար:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Պուտինը Ստամբուլ մեկնելուց առաջ այցելել էր Սիրիա, հանդիպել այդ երկրի նախագահ Ասադին և խոսել սիրիական պետականության և տարածքային ամբողջության մասին, որը կասկածի տակ է դնում առաջին հերթին Թուրքիան: Մոսկվան ու Անկարան հայտնվում են մեծ առերեսման անխուսափելիության ռեժիմում, ինչը, անկասկած, չի շրջանցելու նաև հայկական հարցը: Երևանը պետք է պատրաստ լինի դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում