Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով «Թուրքական հոսք»-ի գործարկման մասին, ռուսական ասացվածք է ցիտել:
«Ինչպես ասվում է ռուսական ասացվածքում. «Խելացի ուղեկիցը նշանակում է, որ ճանապարհի կեսն արդեն հետևում է»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Թուրքիան կշարունակեն համագործակցել և առաջ շարժվել «որպես երկու ընկերներ»:
Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Սերբիայի նախագահները և Բուլղարիայի վարչապետը:
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը այս իրադարձությունը կարևոր է համարել ոչ միայն Մոսկվայի և Անկարայի, այլև ամբողջ Եվրոպայի համար:
Այս խողովակաշարը բաղկացած է երկու գծից՝ յուրաքանչյուրը 15.75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջինը նախատեսված է թուրք սպառողներին ռուսական գազ մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազով ապահովելու համար: