«Ես կպայքարեմ ձեր դեմ» հաղորդագրությունը հայտնվել է սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի Twitter-յան միկրոբլոգում՝ գրում է ria.ru-ն:
Արտահայտությունը գրված է անգլերենով Սոլեյմանիի էջի դիմանկարի ֆոնին:
Չորեքշաբթի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար պատասխան գործողությունների սկսման մասին: Իրանի տարածքից հրթիռակոծվել են Արևմտյան Իրաքում գտնվող Էյն-ալ-Ասադ և Էրբիլում գտնվող բազաները, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորախմբերը:
#SevereRevenge pic.twitter.com/jFYkAAArgX
— Ghasem Soleimany (@soleimany_ir) January 8, 2020