Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

21-րդ դարի նոր սպառազինություն. ինչ ունի Հայաստանը

Կալանավորվել է Դիանա Հարությունյան կեղծ անունով ֆեյսբուքյան էջի օգտատերը, որի էջից օրեր առաջ տարածվել էր կեղծ տեղեկություն Հայաստանի Հանրապետության դեմ, թե վարչապետ Փաշինյանն իբրև շնորհավորել է ԱՄՆ նախագահին իրանցի գեներալի սպանության առնչությամբ: Տեղեկությունը շատ արագ տիրաժավորվեց ադրբեջանական և իրանական մեդիատարածությունում՝ Հայաստանի համար ստեղծելով ահռելի ռիսկեր ու վտանգներ: Օգտատերը, որի անձը ԱԱԾ-ն դեռևս չի բացահայտում, խոստովանել էր արարքը, զղջացել՝ ասելով նաև, որ Ռոբերտ Քոչարյանի համակիր է և վրդովված է նրա հանդեպ անարդարությունից: Իրադարձությունը հայկական համացանցում, հանրային տիրույթում առաջացրել է բուռն քննարկումներ «ռևանշի» թեմայով՝ տալով նախկինների թեմատիկայի գեներացման նոր առիթ:

Այդպիսի առիթներ կյանքն ու ժամանակը կներկայացնեն դեռևս շատ, որովհետև չափազանց շատ է պահանջարկը, ընդ որում՝ ամենատարբեր կողմերից: Մինչդեռ տեղի ունեցածը ունի թերևս մի շարք ուղղություններով լրջագույն դիտարկումների և քննարկումների կարիք: Այստեղ անհրաժեշտ է կատարել որոշակի տարբերակումներ: Գործ ունենք կեղծ տեղեկատվության խնդրի կամ, այսպես ասած, ֆեյք նյուզ երևույթի հետ, որը ժամանակակից աշխարհում գլխացավ է գործնականում բոլոր երկրների համար և հատկապես բաց երկրների, բաց հասարակությունների համար: Թեև փակերի դեպքում էլ խնդրի բացակայությունը կամ լուրջ խնդրի բացակայությունն ավելի շուտ խաբկանք է, քան իրականություն:

Այստեղ, իհարկե, լուծումները առավելապես մեդիակարգավորումների դաշտում են՝ օրենսդրական և ոլորտային մի շարք այլ ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Իհարկե, դրանք ոչ թե իսպառ կլուծեն խնդիրը, այլ ավելի շուտ հանրությանը կտան դիմադրողունակության հավելյալ ռեսուրս և հնարավորություն:

Կա իրողության կամ, այսպես ասած, մեդալի հակառակ կողմը, որն արդեն ավելի շատ քաղաքական է: Այն, որ Հայաստանի կամ որևէ այլ սուբյեկտի դեմ կեղծ տեղեկատվական արշավ կարող է վարվել անգամ Լուսնի վրայից, 21-րդ դարում ամեն օր դառնում է ավելի ու ավելի հնարավոր: Այդ հանգամանքը՝ տեղեկատվական պատերազմը կամ տեղեկատվական զինանոցը, դարձել է համաշխարհային քաղաքականության առանցքային գործիքներից մեկը: Եվ այդ իմաստով մենք պետք է ինքներս հարց տանք մեզ, թե ինչպիսին է Հայաստանի գործիքակազմը այդ իմաստով, ինչպիսին է Հայաստանի այդ գործիքի վիճակը՝ թե՛ պաշտպանվելու, թե՛ հակահարձակվելու համար, թե՛, հարկ եղած դեպքում, հարձակվելու համար:

Տարեմուտից առաջ պաշտպանության նախարար Տոնոյանի ուղերձում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը դառնում է ավելի պաշտպանունակ և հարձակողունակ ու այլևս չի նստելու խրամատում: Վարչապետը ի ցույց դրեց Հայաստանի նոր սպառազինությունը՝ կործանիչ ավիացիայից մինչև հակաօդային պաշտպանության նոր համակարգեր: Այդ ամենը Հայաստանի ռազմաքաղաքական կարևորագույն ձեռքբերումն է, որը ստեղծում է տնտեսական ձեռքբերումների համար անհրաժեշտ՝ թեկուզ հարաբերական, կայուն միջավայր ապահովելու նոր հնարավորություն: Հարցը, սակայն, այն է, որ երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը 21-րդ դարում կախված են ոչ միայն զուտ սպառազինությունից կամ զուտ ռազմական սպառազինությունից, այլ նաև տեղեկատվական կարողություններից, տեղեկատվական պաշտպանունակությունից և գլխավորը՝ հարձակողունակությունից:

21-րդ դարում տեղեկատվության ստեղծումը երկրների համար նաև գեոտնտեսական իմաստ պարունակող կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվությունը ևս ապրանք է, որ պետք է արտահանել՝ տեղեկատվական պետական քաղաքականության լոկոմոտիվութամբ: Ապրանք, որի դիմաց պետությունը ոչ միշտ է, որ փող է ստանում կամ կստանա, և ոչ էլ պետք է, որ ստանա փող կամ այլ նյութական արժեք: Տեղեկատվությունն ապրանք է, որի միջոցով պետությունն իր համար ստանում է տարածություն կամ պետք է ստանա գործելու, խաղալու տարածություն համաշխարհային բավականին խիտ և թեժ մրցակցային միջավայրում:

Հայաստանը ստեղծո՞ւմ է այդ ապրանքը, և ի՞նչ որակ ունի այն: Սրանք հարցեր են, որոնք կարծես թե այդքան էլ չեն քննարկվում: Իսկ եթե այդ ապրանքը չի ստեղծվում, կամ չի ստեղծվում առնվազն ռեգիոնալ առումով մրցունակ ապրանք, ապա խոշոր հաշվով քիչ նշանակություն ունի՝ այլ կեղծ ապրանքով հարձակվո՞ւմ են Հայաստանի վրա, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում