Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ տեղեկացնում է TASS-ը:
Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:
Հեռուստաալիքի աղբյուրի տղեկությունների համաձայն՝ իրանական կողմն իրաքցիներին նաև հայտնել էր, թե որ բազաներին չպետք է մոտենալ: