ԱՄՆ զինված ուժերը լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ռազմակայանները՝ ուղևորվելով դեպի Իրաքի հետ սահման՝ տեղեկացնում է SANA գործակալությունը:
Նշվում է, որ ռազմական տեխնիկայով բեռնավորված մոտ 40 բեռնատար ավտոմեքենա է մեկնել Հասեկի նահանգի Խորաբ-Ջեյր բազայից: Եվս 50 նմանատիպ բեռնատարներ սահման են մեկնել Շադդադի քաղաքում տեղակայված բազայից: Գործակալությունը ենթադրում է, որ այդ գործողությունները նախապատրաստություն են «օկուպացիոն ուժերի վերջնական դուրսբերման» համար, բայց այս տեղեկատվությունը չի հաստատվել: