Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱԱԾ-ն պետք է իրականացնի միջոցառումներ, որը կբացահայտի «Դիանայի» քույրիկներին. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Այս տարի մեր առաջին զրույցն է, չշրջանցենք այն թեման, որ 2020թ. առաջին օրերի գլխավոր թեման է համարվում, դա վերաբերում է Հայաստանից դուրս տեղի ունեցող իրադարձություններին, ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսպիսի սրացումներ շատերը չէին սպասում: Դուք հետևո՞ւմ եք զարգացումներին և հայաստանյան արձագանքներին:

– Մենք իրավունք չունենք չհետևելու, որովհետև Իրանը ոչ միայն մեզ բարեկամ պետություն է, այլ նաև մեզ հարևան երկիր է, և Իրանի հետ կապված ցանկացած զարգացում, այն էլ ուժային բնույթի, պետք է մեզ հետաքրքրի, որովհետև դա ուղղակիորեն առնչվում է մեր անվտանգային համակարգին:

– Հայաստան պետության արձագանքի մասին խոսվեց նաև վարչապետի խորհրդակցության ժամանակ, վարչապետը նշեց, թե ինչպիսի դիրքորոշում պետք է պահպանենք. սա միա՞կ բանն է, ինչ կարող է անել Հայաստանը:

– Այս պահին հայաստանյան կողմը հենց այդ միակ՝ հնչած տեսակետը պետք է կարողանա պահել, այսինքն՝ մենք չենք կարող այս կոնֆլիկտի մեջ դառնալ կողմ, մենք պետք է լինենք մեր շահերի սպասարկողը, իսկ մեր շահերը պարտադրում են, որ լինենք հավասարակշռված, և այս տարածաշրջանը պետք է լինի շատ ապահով: Այստեղ շատ շահեր են բախվում. մինչև ԱՄՆ-Իրան հարաբերությունների այս սրացումը, էլի լարվածություն կար, և մենք կարողանում էինք պահել կայունությունն այս տարածաշրջանում և շարունակելու ենք պահել՝ ի հաշիվ մեր երկրի ներքին կայունության: Շատ կարևոր է, որ մեր երկրի կայունությունը կարողանանք բարձրացնել և ոչ թե նվազեցնել ինքներս մեր ձեռքով:

– Խոսեցիք ներքին կայունության մասին, ես հիշեցի այն կեղծ տեղեկատվությունը, որ տարածել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան ֆեյք էջը վարողը, որի հետքերով գնաց ԱԱԾ-ն, և կարծեմ նա ձերբակալված է: Դուք կարո՞ղ եք ասել, մենք այստեղ այդքան անպաշտպա՞ն ենք, որ այս տեղեկություններն այդպիսի հնչեղություն են ստանում:

– Պարզ դարձավ, որ «Դիանան» Հայաստանում ներքին լարվածություն առաջացնելուն ուղղված գործունեություն է ծավալել նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, որը նախկին իշխանությունների կողմից թողնվել է անհետևանք, ինչը հարցեր է առաջացնում: Սոցիալական ցանցերում տեղեկություններ քննարկվեցին այդ մասին, ես խոսեցի որոշ մասնագետների հետ: Ես կփորձեմ հասկանալ, թե 2016թ. «Դիանան» արդյոք գոյություն ունեցել է և արդյոք այդպիսի գործունեություն ծավալել է, թե ոչ: Պարզվեց, որ «Դիանան» տղամարդ է, կարծում եմ՝ ԱԱԾ-ն պարզել է նրա ինքնությունը, և հիմա պետք է պարզվի նրա առնչությունը այս կամ այն երկրների հատուկ ծառայություններին, գուցե նաև հայաստանյան ֆեյքերի խմբերի մեջ է ներգրավված, որոնք, պարզվում է, մինչև հիմա կենսունակ են: Եթե նախկինում նրան ձեռք չեն տվել, և հիմա շատ արագ հայտնաբերվեց, նշանակում է, որ նա ինչ-որ համակարգի մեջ ներգրավված է, որը շատ արագ հնարավոր եղավ բացահայտել: Ես տողատակերով եմ խոսում, ինքս էլ հետագայում կհասկանամ, թե այդ համակարգերը ինչպիսի առնչություն են ունեցել նախկին իշխանություններին նրանց պաշտոնավարման ընթացքում, և հիմա ինչպես օգտագործվեցին ի վնաս մեր երկրի կայունության:

Վերջին հաշվով, «Դիանայի» գործողությունը վնասեց մեր անվտանգության համակարգին: Եվ շատ լավ է, որ ԱԱԾ-ն շատ արագ բացահայտեց նրան, շատերը զարմացած են, թե այդ արագությունն ինչով է պայմանավորված, որովհետև մասնագետներն ասում են, որ ֆեյսբուքի միջոցով տեղեկատվություն ստանալու համար ժամանակ է պահանջվում: Դա նշանակում է, որ Դիանան և նրա նմանները, այնուամենայնիվ, գտնվել են հսկողության տակ: Պետք է հասկանալ՝ այդ համակարգերն ինչու են ստեղծված եղել, եթե գործել են մեր երկրի դեմ, և եթե արտաքին հետք էլ կա, ապա պետք է պարզել, թե դա մինչև ուր է գնում: Ապրիլյանի ժամանակ ծավալած գործունեության առնչությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կխորանա, բայց ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այս ընթացքում կիրականացնի միջոցառումները, որը կբացահատի «Դիանայի քույրիկներին ու եղբայրներին» և նրանց «հայրիկներին», և այն, թե նրանք ինչպիսի քաղաքական դիմագիծ կարող են ունեցած լինել:

– Այնուամենայնիվ, կարծում եք, որ ավելի գլոբա՞լ հաշվարկ է արված, թե՞ այդ ամենը ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուն է ուղղված:

– Այն ամենը, ինչն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ցանկացած նմանատիպ գործողություն պետք է բացահայտվի ամբողջ ծավալով, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է սպասվում՝ հրթիռները հյուսիսից հարա՞վ են գնալու, թե՞ հարավից արևմուտք, մենք գտնվում ենք խաչմերուկում, և որպեսզի լինենք շահեկան վիճակում, մեզ ներքին կայունություն է պետք:

– Մանավանդ, եթե հանկարծ պարզվի, որ այդ անվան տակ օտար ձեռք է գործել Հայաստանում:

– Բացահայտումները ավելացնում են նաև մեր հատուկ ծառայությունների հմտությունը, և եթե բացահայտումները լինեն շարունակական, մենք կբացառենք նաև օտար նման օպերատիվ խաղերի ներթափանցումը Հայաստանի սահմաններից ներս և դրանով նաև կավելացնենք մեր անվտանգության բաղադրիչը:

– Հարգելի՛ Քոչարյան, անդրադառնանք 2019-ին. ի՞նչ ենք ժառանգել 2019-ից հատկապես ձեր սեգմենտում. չսկսված, տեղապտույտի մեջ գտնվող դատաքննություն, Մարտի 1-ի գործով առանցքային վկաների՝ Հայաստանից դուրս գտնվելու իրողություն… մի՞թե սա լավ ժառանգություն է:

– Սա այն ժառանգությունն է, որը հնարավոր դարձավ մեր դատաիրավական համակարգի նման պատկերի պայմաններում, այսինքն՝ երկրում շատ բան սկսվեց փոխվել, բայց դատաիրավական համակարգը մնաց նույնը և նրա մեջ ներգրավված պաշտոնյաները մնացին նույնը, նույն հոգեբանությամբ, և դա բերեց նրան, որ օգտվում են՝ թե՛ փախչելով, թե՛ դատաքննության մեկնարկը խոչընդոտելով: Այս ամենն իրական դարձավ, որովհետև կան մարդիկ, որոնք սպասարկում են այդպիսի ցանկությունները: Կարծում եմ՝ 2020-ին շատ անելիք ունենք, համոզված եմ, որ 2020-ին կսկսվի Մարտի 1-ի, Ռ. Քոչարյանի գործով դատաքննական պրոցեսը և այդ սկիզբը կբացահայտի շատ իրողություններ:

Ինչ վերաբերում է մեր անվտանգության համակարգին, այսօր մեր անվտանգության համակարգի համար սպառնալիք են դարձել նաև մեր լրատվական դաշտում գործող այս կամ այն ոչ միայն կայքերը, այլ նաև հեռուստաընկերությունները, դրանք համակարգ են, որոնք սպասարկում են կոնկրետ անձանց՝ լինելով նրանց սեփականությունը: Բոլորին հայտնի է, որ այդ առումով ամենաակտիվը «հայոց համազգային փեսայի» համակարգն է… Մեր երկրի ներքին կայունությունը պետք է ապահովվի նաև լրատվական դաշտի «դեղնությունը» մաքրելով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում