Իրանը հրաժարվել է Boeing ընկերությանը (ԱՄՆ) ուղարկել հունվարի 8-ին կործանված ինքնաթիռի սև արկղերը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ հղում անելով Mehr գործակալությանը:
«Մենք սև արկղը չենք տա արտադրողին և ամերիկացիներին», – հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն: Նա հստակեցրել է, որ Իրանը դեռևս չի ընտրել երկիրը, որտեղ վերծանելու համար կուղարկվեն օդանավի ինքնագրիչները:
Աբեդզադեն նաև ասել է, որ վթարի պատճառը չի հրապարակվի, մինչև չավարտվի սև արկղերի տվյալների վերլուծությունը: