Tuesday, 16 04 2024
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը

Հայաստանում խորքային ճգնաժամի հերթական վկայությունը. քար լռություն

Մերձավոր Արևելքում դրամատիկ իրադարձությունների ֆոնին, որ ծավալվում կամ գեներացվում են իրանցի գեներալ Ղասիմ Սոլեյմանիի սպանությունից հետո, Հայաստանում տեղի ունեցող քննարկումների շրջանակում հարցադրումների կամ դիտարկումների հիմնական հասցեատերը կամ թիրախը իշխանությունն էր, կառավարման համակարգը: Եվ դա, իհարկե, միանգամայն բնական է, քանի որ պետության, հանրության անվտանգության առաջնային ու բացառիկ պատասխանատուն այդ համակարգն է, այդ համակարգն է օժտված պետության շահը սպասարկելու առաջնային մանդատով և դրանից բխող պատասխանատվությամբ:

Սակայն այդքան էլ նորմալ ու տրամաբանական չէ, երբ իշխանությունը, կառավարությունը այդօրինակ իրավիճակներում միակ հասցեատերը կամ թիրախն է՝ հարցադրումների իմաստով: Բանն այն է, որ պետությունն իր արձագանքման իմունային համակարգով ամբողջություն է քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներով, ինչը նշանակում է նաև կուսակցություններ, որոնք մասնակցում են քաղաքական կյանքին և հավակնում երբևէ լինել իշխանություն: Ե՞րբ, եթե ոչ՝ այդ պահերին, այդօրինակ իրավիճակներում նրանք ևս պետք է ներկայանան հանրությանն իրենց մոտեցումներով ու պատկերացումներով, իրենց դիրքորոշումներով: Ընդ որում, ոչ միայն հանրությանը ներկայանան, այլ նաև արտաքին գործընկերներին, որոնց հետ պետք է աշխատեն Հայաստանում տեսականում կամ գործնականում իշխանության հեռանկարի պարագայում:

Մինչդեռ այս օրերին Հայաստանում մենք տեսանք ու լսեցինք գրեթե բոլորին՝ քաղաքական կուսակցություններից բացի: Ավելին, եղել են նույնիսկ առավել տարօրինակ դրսևորումներ, երբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարող են դժգոհել, թե ռեգիոնը վառվում է, իսկ մեր հասարակությունն ու իշխանությունը չունեն համարժեք արձագանք, բայց զրո արձագանք կլինի հենց տվյալ ներկայացուցչի կուսակցությունից, այն էլ՝ խորհրդարանական կուսակցությունից: Եվ դա այն դեպքում, երբ խորհրդարանում՝ առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական բացառիկ կառույցում, տեղ ունեցող քաղաքական միավորները գոնե պարտավոր էին որոշակի հոդաբաշխ դիրքորոշմամբ ներկայանալ հանրությանը:

Իրավիճակը հերթական անգամ վկայում է Հայաստանում քաղաքականության խորքային ճգնաժամի մասին: Դա քաղաքական մտածողության ու քաղաքական տեսակի խնդիր է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքական ճգնաժամի խորքը Հայաստանում քաղաքական տեսակի բացակայությունն է: Որովհետև հակառակ դեպքում այդ ուժերը պետք է միմյանց ուղղակի հերթ չտային քաղաքականությամբ զբաղվելու թեժ պահերն օգտագործելու համար: Բայց ամբողջ հարցն էլ այն է, որ նրանք քաղաքականությամբ չէ, որ զբաղվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում