Singapore Airlines ավիաընկերությունն ինքնաթիռներին ուղղորդել է շրջանցել Իրանի օդային տարածքը:
Singapore Airlines-ի ինքնաթիռները շրջանցել են Իրանի օդային տարածքը, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան բազաների հրթիռակոծումից հետո: Այս մասին հայտնել է CNN-ը հղում անելով ավիաընկերությանը:
«Հաշվի առնելով տարածաշրջանի վերջին իրադարձությունները, Singapore Airlines-ը Եվրոպայից եւ դեպի Եվրոպա կիրականացնի շրջանցելով Իրանի օդային սահմանը: Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կիրականացնենք չվերթներում», ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել էր ամերիկյան քաղաքացիական ինքնաթիռներին չվերթներ կատարաել Իրաքի եւ Իրանի, ինչպես նաեւ Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքներով: