Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը

2019 թվականը հայկական ֆուտբոլի համար հաջողված համարել չի կարելի: Այո՛, եղան ոգևորության բազմաթիվ առիթներ, և մի պահ մասնակցությունը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում իրատեսական թվաց: Մոտ էինք նաև ակումբային հեղինակավոր մրցաշարի Եվրոպա լիգայի խաղարկությունում ներկայացուցիչ ունենալուն, բայց… Ունենք այն, ինչ ունենք, և տարին ստիպված ենք ամփոփել համեստ և ինչ-որ տեղ հիասթափեցնող արդյունքներով:

Ով է 2019 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Վերջին տարիներին լավագույն խաղացող ընտրելիս ՀՖՖ-ն հաշվի է առնում նաև մեր ազգային թիմի անդամ լեգեոներների ելույթները: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մարկոս Պիզելին, որը փայլուն մրցաշրջան անցկացնելով «Ակտոբեի» կազմում՝ դարձել էր նաև Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու: Անցյալ տարի ևս մենք ստիպված եղանք լավագույնին որոշել՝ հիմնվելով ֆուտբոլիստի՝ Հայաստանից դուրս անցկացրած ելույթների և արդյունքների վրա: Խոստովանենք, որ 2018 թվականին Մարկոսը Հայաստանի ազգային թիմի կազմում չէր փայլել, իսկ հոկտեմբերին տեղի ունեցած Հուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճում ծանր վնասվածք էր ստացել:

Ազգային հավաքականի կտրվածքով այս տարի կարելի է առանձնացնել 3 ֆուտբոլիստների, որոնք իսկապես ցուցադրեցին տպավորիչ խաղ և նպաստեցին ընտրական մրցափուլում գրանցված հաղթանակներին: Խոսքը Ալեքսանդր Կարապետյանի, Տիգրան Բարսեղյանի և Հենրիխ Մխիթարյանի մասին է: Կարապետյանն ու Բարսեղյանը հատկապես աչքի ընկան Երևանում տեղի ունեցած Լիխտենշտեյնի և Աթենքում կայացած Հունաստանի դեմ մրցավեճերում: Մխիթարյանն էլ փայլեց Հայաստան-Բոսնիա մրցավեճում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:

Այսպիսով՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած ելույթները՝ «Առաջին լրատվական»-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստը Տիգրան Բարսեղյանն է: Նախորդ տարվա համեմատ այս ֆուտբոլիստը գրանցել է նկատելի վերելք: Հիշեցնենք, որ վերջերս Բարսեղյանն ավարտել էր ելույթները ղազախական «Կայսարում», և մեծ է հավանականությունը, որ նա գալիք տարի կհայտնվի եվրոպական կարգով ավելի բարձր ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է հունական ԱԷԿ-ը:

Այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Ալեքսանդր Կարապետյանին: Կարճ ժամանակում այս խաղացողը դարձավ մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը: Երրորդ հորիզոնականում Հենրիխ Մխիթարայնն է: Գլոբալ հարթության վրա 2019 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը այլ պատկեր ունի:

Ավարտվող տարվա հայկական ֆուտբոլի գլխավոր իրադարձություններից կարելի է համարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սարգիս Ադամյանի՝ Բունդեսլիգայում հայտնվելն ու տպավորիչ ելույթները: «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով «Հոֆենհայմ»՝ Ադամյանը դարձավ այս թիմի առաջատարներից մեկը՝ գրավելով Գերմանիայի ուժեղագույն ակումբների՝ «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Վերջին տարիներին Ադամյանի որակական աճը կարելի է բնութագրել մեկ բառով` ֆանտաստիկ: Ի դեմս Ադամյանի՝ Հայաստանն ունի բարձրակարգ և արդյունավետ հարձակվողի, որը տոն է տալիս եվրոպական թոփ առաջնությունում:

Այնուամենայնիվ, պետք է կրկին անդրադառնանք խնդրահարույց մի հանգամանքի, որը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Մասնավորապես, Ադամյանի խաղը Հայաստանի ազգային հավաքականում չի ստացվում բառի բուն իմաստով: Ավելին, մեր գլխավոր թիմի կազմում Ադամյանը թույլ է տալիս սխալներ, որոնք հարիր չեն նման կարգի հարձակվողին: Թե իրականում որն է դրա պատճառը՝ դժվար է ասել: Հավանական է, որ Ադամյանի ներուժը չեն կարողացել օգտագործել Հայաստանի հավաքականի մարզիչները: Հուսանք, որ առաջիկայում մեր հավաքականի նոր մարզչին այնուամենայնիվ կհաջողվի Ադամյանին դարձնել հարձակման օղակի առաջատար:

Ինչևէ, ամփոփելով 2019 թվականին մեր ֆուտբոլիստների ելույթները և արդյունքները՝ պետք է արձանագրենք, որ առաջին հորիզոնականում այնուամենայնիվ Սարգիս Ադամյանն է: Տիգրան Բարսեղյանին տեսնում ենք երկրորդ, իսկ Ալեքսանդր Կարապետյանին՝ երրորդ հորիզոնականում:

Ինչ վերաբերում է 2019 թվականին Հայաստանի առաջնությունում հանդես եկած ֆուտբոլիստներին, ապա այստեղ պատկերը ավելի քան պարզ է: Չնայած թույլ տված ոչ ֆուտբոլային արարքներին՝ պետք է խոստովանենք, որ լավագույնն այնուամենայնիվ Էրիկ Վարդանյանն է, որը «Փյունիկից» տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչի»: Վարդանյանի որակներն ու խաղը զգալիորեն բարձր են մեր երկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների խաղից, և լիահույս ենք, որ ի դեմս Վարդանյանի՝ մոտ ապագայում կունենանք ևս մեկ առաջատար խաղացողի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում