Ռուսաստանի օդանավակայաններում կրկին կթույլատրվի ծխելը, համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 8-ից:
Ըստ օրենքի, ծխելու համար նախատեսված սենյակները կունենան ոչ թափանցիկ պատեր, ինչպես նաեւ պետք է հագեցած լինեն օդափոխության համակարգով: Ծխարաններից կարող են օգտվել եւ չվերթի ուղեւորները, եւ տրանզիտով տեղափոխվողները: Սակայն դա չի նշանակում, որ հունվարի 8-ից կարելի է ծխել Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում: Սկզբում օդանավակայանները պետք է կահավորեն սենյակները, որոնք վերացրել էին հակածխախոտային օրենքն ընդունելուց հետո: