Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը

Վարչապետ Փաշինյանը տեղեկություն է հրապարակել կառավարությունում անցկացրած խորհրդակցության մասին, որը վերաբերել է ռեգիոնում ստեղծված լարված իրավիճակին՝ կապված իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ խորհրդակցությանը քննարկվել է ռեգիոնալ անհանգստացնող վիճակը, նաև այդ առնչությամբ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը: Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է՝ ինչպես օրեր առաջ Արտանիշ լեռան գագաթ արշավի ընթացքում էր արել, որ Հայաստանը չի ներքաշվի որևէ հակաիրանյան գործողության մեջ, Հայաստանը չի ներքաշվի որևէ հակաամերիկյան գործողության մեջ, և Հայաստանը ակնկալում է, որ երկու կողմերը իրավիճակը կտանեն դեպի բանակցություն, ոչ թե վատթարացում և բախում:

Հայաստանի այդ ուղերձը կարևոր է, որպեսզի Վաշինգտոնն ու Թեհրանը լինեն վստահ ու համոզված, որ Հայաստանից կամ Հայաստանի միջոցով որևէ հարված կամ որևէ խնդիր նրանց չի սպառնում: Միաժամանակ, բավարա՞ր է արդյոք այդ հավաստիացումը՝ որպես Երևանի դիրքորոշում, թե՞, այսպես ասած, պասիվ չեզոքությունից արժե, որ Հայաստանն անցնի ակտիվ չեզոքության: Այլ կերպ ասած՝ Հայաստանը ոչ միայն ակնկալի, այլ նաև առաջարկի իր որոշակի ծառայությունը կամ միջնորդությունը ամերիկա-իրանյան խնդրում բանակցության, շփումների առումով:

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, օրինակ, հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդության: Շատերը կհամարեն, որ Անկարայի ու Երևանի քաշային կատեգորիաներն ու միջազգային դերակատարումը խիստ տարբեր են, և Անկարան կարող է հավակնել այդպիսի հայտարարության և լսելիության, իսկ Երևանը՝ ոչ: Դա թերևս թյուր պատկերացում է միջազգային հարաբերությունների բնույթի մասին, առավել ևս՝ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, երբ Հայաստանի նախաձեռնությամբ փաստացի տեղի ունեցան Երևան-Թեհրան-Մոսկվա ձևաչափի շփումներ:

ԵՏՄ վեհաժողովը վկայություն էր, որ Երևանի միջազգային դերի կամ նշանակության, այսպես ասած, աննշանության մասին պատկերացումները կամ գնահատականները գործնականում էապես նվազեցված կամ թերագնահատված են, ընդ որում՝ խնդիրն այն է, որ այդ թերագնահատումը հենց Հայաստանի հանրության, հայության շրջանում գերիշխող մոտեցում է: Այսինքն՝ սեփական դերի ու նշանակության թերագնահատում այն դեպքում, երբ միջազգային հարաբերությունների այլ դերակատարներ շատ ավելի նշանակալից են վերաբերվում Հայաստանին ու հայկական գործոնին:

Այդպիսով, Երևանին արժե՞ անցնել ակտիվ չեզոքության՝ առնվազն հայտնելով ամերիկա-իրանյան որևէ շփման հարթակ լինելու պատրաստակամության մասին, ի դեպ՝ հիշատակելով նաև հենց ԵՏՄ երևանյան վեհաժողովի օրինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում