Իտալական Պաչենտրո քաղաքի խորհուրդը հրաժարվել է պատվավոր քաղաքացու կոչում տալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հաղորդում է Il Messaggero-ն:
«Մեկ մոլորակ» հասարակական կազմակերպությունը պահանջել է, որ մերժվի Մայք Պոմպեոյին պատվավոր քաղաքացիություն շնորհելու գործընթացը ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում գեներալ Ղասեմին Սուլեյմանիի սպանության ֆոնին:
Հարցմանն ի պատասխան Պաչենտրոյի քաղաքապետ Գուիդո Անջելիլին հայտարարել է, որ քաղաքի խորհուրդը բացասական որոշում է ընդունել Մայք Պոմպեոյին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցով 2019 թվականի նոյեմբերին:
Մայք Պոմպեոն 2019-ի հոկտեմբերին այցելել է իտալական այդ քաղաքը, որտեղ ծնվել է նրա հայրական կողմի ապուպապը: Դրանից հետո Պաչենտրոյի քաղաքային խորհուրդը քննում էր նրան պատվավոր քաղաքացու կոչում տալու հարցը: