Իրաքում գտնվող ամերիկյան բազաների հրթիռակոծման ժամանակ 11 հրթիռներ դիպել են նշակետին, հայտնում է Fox News հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ Ռազմաօդային ուժերի Գլխավոր հրամանատարությանը:
Ըստ տվյալների, 10 հրթիռ ընկել են Էյն-ալ-Ասադի տարածքում գտնվող բազայի վրա, իսկ մեկն էլ Էրբիլի բազայի տարածքում, եւս 4 հրթիռներ , որոնք բաց են թողնվել Էրբիլի բազայի վրա, նպատակին չեն հասել:
Հարձակումն իրականացվել է երկու ալիքով՝ 1 ժամվա տարբերությամբ:
Նշենք, որ այս գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մոտ 11 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում ԱՄՆ երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Այս պահին Վաշինգթոնը գնահատում է նախնական վնասը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ Թրամն արդեն տեղեկացված է հրթիռակոծման մասին եւ խորհրդակցություններ է անցկացնում իր օգնականների հետ: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից: