Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել են Իրանի 82 քաղաքացի, Կանադայի 63 քաղաքացի, Ուկրաինայի 11 քաղաքացի, Շվեդիայի 10 քաղաքացի, Աֆղանստանի 4 քաղաքացի և 3-ը՝ Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:
Հիշեցնենք, որ առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել են 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Բոլորը մահացել են: