«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Թեհրան՝ Իրանում իր ինքնաթիռի կործանումից հետո: Այս մասին հաղորդել է ավիաընկերութան մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ առավոտյան Թեհրանի իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել են 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Բոլորը մահացել են: