Իրանում «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում 4,9 և 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ Է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ծառայության տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երևանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը եղել է Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը տասը կիլոմետր խորության վրա է եղել:
4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին (Երևանի ժամանակով 07:19-ին): Էպիկենտրոնը եղել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը նույնպես տասը կիլոմետր խորության վրա է եղել: