Իրաքում Իրանի հրթիռային հարձակման զոհ Է դարձել 80 մարդ: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Նշենք, որ լրատվամիջոցները իրարամերժ տեղեկություններ են հայտնում զոհերի մասին: Մինչ Reuters-ը նշում է 80 զոհերի մասին, CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտում է, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում Էյն-Ալ-Ասադ ավիաբազայի այն հատվածը, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել: