Իրանի կողմից արձակված հրթիռները հարվածել են Իրաքում տեղակայված Էյն-Ալ-Ասադի ավիաբազայի այն հատվածին, որտեղ ամերիկյան զորքեր չեն եղել: Այս մասին հայտնել է CNN- ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրները:
Հեռուստաընկերությունը նշում է, որ այդ մասին են վկայում հրթիռակոծության հետևանքների գնահատման նախնական տվյալները: Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները նշում են, որ ավիաբազայի լիարժեք ստուգումները հնարավոր կլինեն անցկացնել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Իրանը Իրաքի արևմուտքում տեղակայված Էյն-ալ-Ասադ ավիաբազայի և Էրբիլում գտնվող ռազմակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել: Օպերացիան կոչվել է «Նահատակ Սոլեյմանի»: