ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրաքում իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի կողմից ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումից հետո «ամեն ինչ կարգին է»:
«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
«Այսօր մենք ունենք աշխարհում ամենահզոր և տեխնիկապես գերազանց հագեցած զինված ուժերը», – հավելել է Թրամփը: