Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ հրթիռային հարվածների արդյունքում ամերիկյան ինքնաթիռներ են այրվել: Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տվյալներով, Էյն-ալ-Ասադ ռազմաբազայի հրթիռակոծությունից հետո ամերիկյան մի քանի ինքնաթիռ է այրվել:
Հիշեցնենք, որ Իրանը Իրաքի արևմուտքում տեղակայված Էյն-ալ-Ասադ և Էրբիլում գտնվող բազաների ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել: Օպերացիան կոչվել է «Նահատակ Սոլեյմանի»: