ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները արգելվել են Մերձավոր Արևելքի մեծ մասի օդային տարածքներով, մասնավորապես՝ Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանյան ծոցերի վրայով, ասվում է Քաղաքացիական ավիացիայի ամերիկյան Դաշնային վարչակազմի (FAA) հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ հրահանգը կապված է Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճման հետ: Այն տարածվում է ԱՄՆ բոլոր ավիաընկերությունների, FAA-ի կողմից սերտիֆիկացված բոլոր անձանց և Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ինքնաթիռների օպերատորների վրա: Օդաչուներին թույլատրվում է շեղվել հրահանգից միայն արտակարգ իրավիճակի դեպքում: