Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակում իրականացնելով՝ Իրանը ձեռնարկել է համաչափ ինքնապաշտպանության միջոցներ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, որում ասվում է, որ հարձակման դեպքում կազմակերպության բոլոր անդամները ինքնապաշտպանվելու իրավունք ունեն: Այս մասին Twitter-ում գրել է արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Մենք չենք ձգտում հակամարտության սրման կամ պատերազմի, բայց մենք կպաշտպանվենք ցանկացած ագրեսիայից», – շեշտել է նախարարը:
Հիշեցնենք, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանի ուղղությամբ: Օպերացիան կոչվել է «Նահատակ Սուլեյմանի»: