«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը սպառնացել է հարձակվել ԱՄԷ-ի Դուբայ և իսրայելական Հայֆա քաղաքների վրա՝ «Նահատակ Սուլեյմանի» օպերացիայի երրորդ փուլի շրջանակում, հաղորդում է CNN- ը՝ վկայակոչելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի Telegram ալիքը:
Կորպուսը Իսրայելին համարում է հանցակից Սոլեյմանիի սպանության գործում: «Այդ հանցագործության շրջանակում մենք Իսրայելը չենք դիտում Միացյալ Նահանգներից անջատ», – ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան երկու ռազմակայան: