Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Այցի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարը քայլել է Դամասկոսի փողոցներով՝ նկատելով, որ Դամասկոսը վերադառնում է խաղաղ կյանքին:
Ասադի ուղեկցությամբ Պուտինը այցելել է Օմայանների մզկիթ և գրառում թողել հյուրերի գրքում: Մզկիթի թանգարանում Պուտինին ցուցադրել են Հովհաննես Մկրտչի գլուխը, որը սրբազան մասունք է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար: Պուտինը մզկիթին 17-րդ դարի Ղուրան է նվիրել:
Ավելի ուշ Ռուսաստանի ղեկավարը այցելել է Սուրբ Կույս Մարիամ Ուղղափառ եկեղեցի: Նա տաճարին սրբապատկեր է նվիրել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ասադի հետ երկխոսության ընթացքում Պուտինը նշել էր, որ «հսկայական քայլ է արվել Սիրիայի պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման համար»:
Путин и Асад прогулялись по Дамаску, посетили православный храм и гробницу Иоанна Крестителя pic.twitter.com/h9qUe9APRX
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) January 7, 2020