ՄԱԿ-ը դիմել է Միացյալ Նահանգներին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին վիզա չտրամադրելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի միջազգային կազմակերպության կենտրոնակայանի ընդունող երկրի վիզային պարտավորությունները: Նա նշել է, որ ՄԱԿ-ը ներգրավվելու է Անվտանգության խորհրդի նիստի մասնակից պետությունների վիզաների հետ կապված խնդիրների լուծման գործում: Դյուժարիկը նաև Իրանի և Միացյալ Նահանգների մշտական առաքելություններին է դիմել Իրանի արտգործնախարարության ղեկավարին վիզա տրամադրելու հարցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Որոշումը կապված է երկու երկրների միջև լարվածության սրման հետ ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Իրանի ԻՀՊԿ-ի հատուկ նշանակության «Ղոդս» ջոկատի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: