SpaceX-ն ուղեծիր է հանել Starlink-ի 60 արբանյակների երրորդ խմբաքանակը, հաղորդվում է ընկերության Twitter-ում: Արբանյակներն արձակվել են Falcon 9 հիթիռ-կրիչից երկուշաբթի, 21:19-ին (Երևանի ժամանակով 06:19-ին), Ֆլորիդայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից:
«Starlink-ի 60 արբանյակների հաջող գործարկումը հաստատված է»,- ասվում է հաղորդագրությունում:
Starlink-ի արբանյակները նախատեսված են գերարագ ինտերնետի հասանելիության ապահովման համար: Հաջողության դեպքում ցանցը հասանելիություն կապահովի ամբողջ աշխարհի մարդկանց համար: Արբանյակների առաջին խմբաքանակն արձակվել է մայիսի վերջին, իսկ երկրորդը՝ նոյեմբերին:
Successful deployment of 60 Starlink satellites confirmed! pic.twitter.com/hA8eUp7dNI
— SpaceX (@SpaceX) January 7, 2020