Ինչպես այսօր հայտարարել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները, իրենց հարավային հարևանը առաջինն է սկսել ռմբակոծել իր տարածքը, որի արդյունքում Հյուսիսային Կորեայի ռազմական ուժերը ստիպված բացել են պատասխան կրակ: Նրանք նաև հաստատել են, որ Հարավային Կորեան մի քանի տասնյակ ռումբ է նետել Հյուսիսային Կորեայի վրա:
Այս պահին հայտնի է, որ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 2 հարավկորեացի զինծառայող, 17-ը վիրավորվել են: Խաղաղ բնակչության մեջ կա երեք վիրավոր: