Հռոմեկան շրջանի բրիտանական ավելի քան 50 գերեզմանատեղեր են հայտնաբերվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսությունում նոր դպրոցի կառուցման վայրում՝ երեքշաբթի հայտնում է Guardian-ը:
Հնագետների խոսքով՝ Սոմերսեթի կոմսության տարածքում կատարված գտածոյի շնորհիվ հնարավոր է բացահայտել հռոմեական նվաճումից հետո Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում բնակիչների կյանքի և մահվան նշանակալի մանրամասներ: Նշվում է, որ այս գերեզմանատանը թաղված մարդկանցից ոմանք իրենց կյանքի ընթացքում բարձր դիրք են զբաղեցրել:
Գերեզմանների մեծ մասը սալիկապատված է և ծածկված է սալերով: Հնէաբանները դրանցից մի քանիսի մեջ հայտնաբերել են կավե ամանեղեն և զարդեր: Հայտնաբերվել է նաև մ.թ. առաջին դարի երկրորդ կեսի մետաղադրամ և փորագրված ոսկորի մի կտոր, որը, հավանաբար, դանակի բռնակի մաս էր կազմում:
Նշվում է, որ դպրոցի շինարարությունը դադարեցվել էր գտածոների հայտնաբերման պատճառով, բայց այս ամիս շինարարությունը կվերսկսվի: