Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

2-3 ամիս հետո ԱԺ-ն ստիպված բալային համակարգի վերաբերյալ նոր օրենք է ընդունելու. լրջագույն խնդիրներ են առաջ գալու

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության բալային համակարգը։ Այդ ֆոնին շարունակվում են բուռն քննարկումները դրա վերաբերյալ, հնչում են կողմ և դեմ կարծիքներ։ Շատերը քննարկում են նոր համակարգի առավելությունները, ոմանք էլ մատնանշում են իրավական առումով թերությունները և բացերը։

Փաստաբան Դավիթ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բալային համակարգն ինքնին լավ համակարգ է, բայց դրա կիրառությունը սխալ է, և ներկա օրենքում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած  նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունից, վերջացրած վարչարարությամբ: «Նույնիսկ օրենքում կան սխալ ձևակերպումներ, որը հապճեպ աշխատանքի, ոչ պատշաճ աշխատանքի հետևանք է։ Ես համոզված եմ, որ 2-3 ամիս հետո ԱԺ-ն նոր օրենք է ընդունելու, քանի որ ներկա օրենքը և դրա կիրառությունը լրջագույն խնդիրներ են առաջ բերելու»,- ասաց Ասատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս օրենքով նախատեսվում է կրկնակի պատասխանատվություն նույն արարքի համար, ինչը անթույլատելի է:

«Ավելին, այս օրենքով ոչ միայն նույն իրավախախտման համար կրկնակի պատասխանատվություն է նախատեսվում, այլև լուրջ իրավունքի խախտում է առաջ գալիս, երբ վարչական պատասխանատվությունը երբեմն հատվում է քրեական պատասխանատվության հետ։ Վարչական պատասխանատվությունն իր խստությամբ երբեմն այնքան խիստ է, որ անցնում է քրեական պատասխանատվության շեմը։ Օրինակ՝ վարչական պատասխանատվության նվազագույն շեմը 50 հազար դրամն է, իսկ այս դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում, որը անցնում է այս շեմը։ Իսկ Եվրոպական դատարանը կոնկրետ գործով կայացրել է որոշում, որով վարչական պատասխանատվությամբ որոշակի գործեր, նույնիսկ ճանապարհային երթևեկության գործերով կարող են համարվել քրեական պատասխանատվություն կոնվենցիայի իմաստով, և կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները պետք է ապահովվեն։ Իսկ այս օրենքով այդ երաշխիքները չկան։ Կանխավարկածով, որ խախտում կատարածը սեփականատերն է, տուգանքը ուղարկում են սեփականատիրոջը, որը լուրջ խնդիր է»,- ասաց փաստաբանը։

Հաջորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս իրավական նորմերը, որոնք սահմանված են, չեն նախատեսում արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Հայտնի է, որ այս օրենքի հետ ընդունվեց նաև պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը, որտեղ դատարան դիմելու համար նախատեսվել է 4000 դրամ պետական տուրք, և եթե դրան գումարենք վերաքննիչ դատարանի համար 10 հազար, իսկ վճռաբեկ դատարանի համար՝ 20 հազար դրամ տուրքը, ապա ստացվում է, որ անձը իր իրավունքները պաշտպանելու համար ընդհանուր առմամբ առավելագույնը պետք է վճարի 34 հազար դրամ պետական տուրք, որը, մեր զրուցակցի խոսքով, խոչընդոտոմ է դատական պաշտպանության իրավունքը, և անձինք չեն դիմում դատարաներ, որը ևս լուրջ խնդիր է։

Ասատրյանը որպես հաջորդ խնդիր  նշում է նորմի ոչ հստակ կիրառությունը։ Մասնավորապես, օրենքում կա ձևակերպում, որը անգամ մի քանի անգամ ընթերցելուց հետո հասկանալի չի դառնում, թե ինչ նկատի ունեն հեղինակները։ Իսկ նման անհասկանալի ձևակերպումները, փաստաբանի խոսքով, հետևանք են ոչ պատշաճ աշխատանքի։ Իսկ նույն ՄԻԵԴ-ը, Սահմանադրական դատարանը ասում են, որ օրենքները պետք է լինեն այնքան հստակ, որ մարդիկ կարողանան կարդալ այն ու իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենքին։ «Մինչդեռ այս դեպքում մի քանի անգամ կարդալուց նույնիսկ հասկանալի չէ, թե ինչ միտք է նշում օրենսդիրը»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով նաև, որ դրան զուգահեռ շատ խիստ են այս օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

«Իրականում 6 ամսով կամ 1 տարով մարդուն վարորդական իրավունքից զրկելը շատ խիստ է։ Կատարված փոփոխություններով արդեն այն դեպքերում, երբ օրենքով մարդու իրավունքի կասեցում կամ վատթարացում է արձանագրվում, ուժի մեջ է մտնում  կայացման պահին, իսկ նախկինում վարչական ակտերը բողոքարկման դեպքում ուժի մեջ չէին մտնում։ Սա  ենթադրում է, որ տաքսու վարորդը, որը ընտանիքի ապրուստը հոգալու համար տրանսպորտային միջոց է վարում և իրավախախտում կատարելու դեպքում զրկվում է վարորդական իրավունքից, նրա ընտանիքում լուրջ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ։  Իսկ նրա դատական պաշտպանության իրավունքը՝ հատկապես մեր դատարաններում, կտևի 3-4 տարի, գուցե ավելի շատ։ Ստացվում է, որ այդ տաքսու վարորդի ընտանիքը 3-4 տարի պետք է սպասի, մինչև դատը վերջանա, նոր նրա վարորդական իրավունքի հարցը լուծվի, որպեսզի այդ քաղաքացին նորից սկսի աշխատել։ Այնպես որ՝ օրենքը իրավական առումով բազմաթիվ թերություններ ունի, կիրառությունից հետո բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալու, և օրենսդիրը, տեսնելով, որ որոշ նորմեր սխալ են ձևակերպված, շտկելու է, բայց մինչ այդ բազմաթիվ զոհեր ենք ունենալու, բազմաթիվ ճակատագրեր կարող են խաթարվել։ Վարորդական իրավունքից զրկելը սեփականության իրավունքից զրկել է, որն էլ նշանակում է  զրկել մարդուն իր ապրուստի հնարավորությունից։ Հասկանալի է, նա իրավախախտ է, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց հարց է՝ նախատեսված պատիժները արդյո՞ք այն արդյունավետ միջոցներն են»,- ընդգծեց Դավիթ Ասատրյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, օրինակ, կարծում է, որ բալային համակարգը իրավական առումով աբսուրդի ժանրից է և խոցելի։ Նա ևս բարձրացնում է  նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության հարցը։ Նրա խոսքով՝ միևնույն իրավախախտման համար մարդուն կարելի է պատժել կամ դատել միմիայն մեկ անգամ։

«Սա դեռևս Հին հռոմեական իրավունքից եկող և միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթերում ամրագրված կանոն է, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ «Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային խարտիայի» 14-րդ հոդվածն ասում է. «Ոչ ոք չպետք է դատվի կամ կրկնակի պատժվի այն իրավախախտման համար, որի համար նա վերջնականապես պատժվել կամ արդարացվել է՝ համապատասխան տվյալ երկրի օրենսդրությանը»։ Դարերից եկող այս սկզբունքը («non bis in idem») գիտի իրավաբանությունից տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք։ Մոտ երեք տասնյակ ճանապարհատրանսպորտային խախտումների համար տուգանքներ գանձելով, ասել է թե՝ պատժելով, մենք հետո դրանք ինչո՞ւ ենք հաշվի առնում համադրված տուգանային բալերի մեջ ու մի հատ էլ կրկնակի պատժում՝ զրկելով վարորդական իրավունքից, երբ պարզ իրավական կանոնը հուշում է, որ դա պարզապես արգելված է։ Արդեն օրենք դարձած ու գործողության մեջ դրված նախագիծը պատրաստած, գործադիրում քննարկած, ԱԺ-ում դակած հարյուրավոր մարդիկ գաղափար ունեցե՞լ են այս պահանջից, թե՞ ոչ։ Երբ որ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը հասել է նախագահին, նա գոնե մի պահ մտածե՞լ է, որ ստորագրելուց առաջ այն կարելի էր ուղարկել Սահմանադրական դատարան՝ կարծիքի»,- գրել է Մարգարյանը՝ հավելելով. «Այն, որ մեր ճանապարհներին խայտառակ վիճակ է, ու ով ինչպես ուզում՝ այնպես քշում է, փաստ է ու վիճարկելի չէ։ Բայց վարորդները տարբեր են՝ ոմանք վերին աստիճանի բարեխիղճ են, իսկ ոմանք էլ ղեկին՝ չարամիտ խուլիգաններ։ Ցավոք, մեր երկրում երթևեկության պայմաններն անտանելի են, ու մարդիկ հաճախ խախտումներ են անում ակամա, իրենցից անկախ պատճառներով (խորդուբորդ ճանապարհներ, գծանշումների վատ որակ կամ բացակայություն, լուսացույցների անկանոն աշխատանք, երթևեկության այլ մասնակիցների սադրանք և այլն)։ Ու բալային համակարգը այն ձևով, ինչպես ներդրվել է, չի լուծելու խնդիրները։ Այն ուղղակի մեծացնելու է լարվածությունը ճանապարհներին, վարորդների մոտ՝ սխալվելու հավանականությունը, և արդյունքում խախտումների վիճակագրությունը շարունակելու է աճել, հետն էլ՝ մարդկանց դժգոհությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում