Ավստրալիայի իշխանությունները որոշել են սպանել մի քանի հազար ուղտերի՝ գրում է The Hill-ը: Պատճառն անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի սակավությունն է:
Իշխանությունները եզրակացրել են, որ ուղտերը շատ ջուր են սպառում, մինչդեռ ջուրն անհրաժեշտ է Ավստրալիայի մեծ մասում տարածված հրդեհները մարելու համար: Ուղտերի ոչնչացումը կկազմակերպվի երկրի հյուսիսում, որը բնակեցված է հիմնականում բնիկներով:
Գործողության շրջանակում, որը կտևի հինգ օր, նախատեսվում է սպանել մոտ 10 հազար ուղտ: Նշվում է, որ տարածաշրջանում գերակշռող երաշտի պատճառով կենդանիներին սովորականից ավելին ջուր է պետք, ինչը հանգեցնում է «քաոսի տեղական համայնքներում»:
Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ ուղտերը ջուր գտնելու համար բարձրացել են տեղի բնակիչների տները, ոչնչացրել ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև ջարդել օդորակիչները: