«Հրապարակ»-ը գրում է. ««Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գևորգյանը և նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին:
Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձևակերպել փայաբաժինը և, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր: Մոտ 1 շաբաթ առաջ ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի՝ Լևոն անունով: Նոր սեփականատերը նորոգում է սկսել և պատրաստվում է մայիսի 1-ին բացում անել»:









































