Իրանի Քերման քաղաքում զոհվել է 50 մարդ, 213-ը վիրավորվել են Իրանի հատուկ նշանակության«Ալ-Քուդս» ջոկատի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Մահացու հրմշտոցի տեսանյութը հայտնվել է «Ռազմական դիտորդ» հեռուստաալիքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գեներալի հուղարկավորությունը հետաձգվել է, քանի որ հսկայական թվով իրանցիներ ցանկանում են հրաժեշտ տալ նրան: