Դոնալդ Թրամփ կրտսերը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին է, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ինքը պատկերված է AR-15 հրացանով։ Զենքի փամփշտատուփի վրա ճաղերի ետևում պատկերված է Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը 2016 թվականին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու էր և նախագահական աթոռի համար պայքարում և Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը։ Նույն ժամանակահատվածում Թրամփի կողմնակիցների շրջանում տարածվել էր «Նստեցրու նրան» կոչը, ինչն էլ Թրամփ կրտսերի հրապարակած լուսանկարի հղումն է։