«Հաբլ» աստղադիտակը լուսանկարել է հսկայական պարուրաձև գալակտիկա, որը ունի մինչ այժմ հայտնաբերված գալակտիկաներից ամենամեծը լինելու բոլոր հնարավորությունները։ Այդ մասին տեղեկացնում է bbc.com-ը։
Պաշտոնապես Պերսևսի համաստեղությունում գտնվող գալակտիկան գիտնականներին հայտնի է UGC 2885 անվամբ, սակայն անգլիալեզու ԶԼՄ-ներն իր հսկայական չափերի համար արդեն տվել են նրան «Գոձիլա» անունը։
Գալակտիկան տարածվում է գրեթե կես միլիոն լուսային տարի հեռավորությամբ, ինչը 2․5 անգամ մեծ է մեր Ծիր Կաթինից և ներառում 10 անգամ ավելի շատ աստղեր։