Իսպանիայի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի վարչապետի պաշտոնում Պեդրո Սանչեսի թեկնածությանը։ Այդ մասին տեղեկացնում է El Pais թերթը։
Նշվում է, որ Սանչեսն ընտրվել է ձայների չնչին տարբերությամբ։ Նրա օգտին քվեարկել են 167, իսկ դեմ՝ 165 պատգամավոր։ Եվս 18 պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը։
Իսպանիայում մեկ տարվա ընթացքում երկու անգամ ընտրություններ են տեղի ունեցել, իսկ կառավարությունը աշխատել է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։